ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ինքնաթիռը մանևրներ է իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունների երկնքում, որոնք վկայում են Իրանում ցամաքային գործողության նախապատրաստման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով թռիչքային տվյալների ուսումնասիրության վրա։

Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Wall Street Journal-ի լրագրող Ալեքս Ուորդը՝ հղում անելով մի քանի կոնգրեսականների, մոտ ժամանակներս հավանաբար ԱՄՆ-ն կարող է ներխուժել Իրանի տարածք։

Ռազմական օդանավն այսօր առավոտյան մտել է ԱՄԷ օդային տարածք։ Այն կարող է անձնակազմ և զինամթերք տեղափոխել տևական գործողությունների համար։

Հասնելով Աբու Դաբիի էմիրությունում գտնվող «Ասադ» նավթագազային հանքավայրի շրջան՝ այն իջեցրել է բարձրությունը և սկսել է թռչել սուրանկյուն հետագծով (ենթադրաբար բեռնաթափման համար)։

Դրանից հետո ինքնաթիռը լքել է երկրի օդային տարածքը՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանով։ Օդանավի մեկնման կետն ու նպատակակետն անհայտ են։

Share.