ԱՄՆ-ին միջանցք է պետք Հայաստանի միջով՝, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։

Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին՝ նա, մասնավորապես, հայտարարել է․

««Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ ԱՄՆ-ին միջանցք է պետք Հայաստանի միջով՝ Միջին Ասիայից կրիտիկական օգտակար հանածոներ դուրս բերելու և Իրանը վերահսկելու համար»:

ՌԴ փոխվարչապետը, սակայն, ընդգծել է՝ Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, առանց Մեղրիի հատվածի այնտեղ խաղաղություն չի լինի: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային ճանապարհի կառուցումն արդեն ընթանում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Օվերչուկը։

«2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցրին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով:

Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում: Եվ ինչի՞ հանգեցրեց սա: Իրականում, մեր երկրի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման պատճառով, Հայաստանը բախվեց նոր, շատ լուրջ սպառնալիքների, որոնց նախկինում չէր բախվել»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը:

Share.