ԱՄՆ-ը հայտարարել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ ամսով չեղարկելու մասին:

Երկրներին թույլատրվում է գնել ռուսական նավթ, որն արդեն բեռնված է լցանավերում և գտնվում է ծովում։

Նախորդ թույլտվության ժամկետը լրացել էր ապրիլի 11-ին։ Նոր թույլտվությունը գործում է մինչև մայիսի 16-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հանել էր պատժամիջոցները ռուսական նավթից, որը մինչև մարտի 12-ը բեռնված էր լցանավերում: Թույլտվությունը չի տարածվել Իրանի հետ կապված գործարքների վրա։ Բացի այդ, վառելիքի գները նվազեցնելու նպատակով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 օր ժամկետով թույլատրել է օտարերկրյա նավերին նավթի փոխադրումն ամերիկյան նավահանգիստների միջև:

Share.