Բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները քննարկում են ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից բրիգադ և դիվիզիայի շտաբից որոշ ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությունը՝ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար, գրում է The New York Times պարբերականը։
Մարտական ուժերը կձևավորվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի «Անհապաղ արձագանքման ուժերից»՝ մոտավորապես 3000 զինվորից բաղկացած բրիգադ, որն ի վիճակի է 18 ժամվա ընթացքում տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում։ Այդ ուժերը կարող են օգտագործվել Խարգ կղզին՝ Իրանի նավթի արտահանման հիմնական կենտրոնը, գրավելու համար։
Մեկ այլ տարբերակ, որը քննարկվում է, եթե նախագահ Թրամփը թույլատրի ԱՄՆ ուժերին գրավել կղզին, 31-րդ ծովային հետևակի՝ 2500 զինվորներից բաղկացած ռազմարշավախմբի հարձակումն է, որոնք արդեն ճանապարհին են դեպի տարածաշրջան։
Խարգ կղզու օդանավակայանը վնասվել էր ԱՄՆ-ի վերջին ռմբակոծություններից, ուստի ԱՄՆ նախկին հրամանատարները նշել էին, որ ավելի հավանական է նախ տեղակայել ծովային հետևակայիններին, որոնց ինժեներները կարող են արագ վերանորոգել օդանավակայանը և դրա մյուս ենթակառուցվածքները: Օդանավակայանի վերանորոգումից հետո Ռազմաօդային ուժերը կարող են C-130 ինքնաթիռների միջոցով սկսել օդային փոխադրումներ կատարել նյութական միջոցների և պաշարների մատակարարումների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զորքերի տեղափոխման համար։
Նման սցենարի դեպքում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերը հնարավոր է ուժեղացնեն ծովային հետևակայինների գործողությունները: Դեսանտայիններ օգտագործելու առավելությունն այն է, որ նրանք կարող են ժամանել գիշերը: Թերությունն այն է, որ նրանք չեն բերի ծանր տեխնիկա, մասնավորապես՝ զրահապատ մեքենաները, որոնք կարող են պաշտպանություն ապահովել իրանական հակագրոհի դեպքում։
Ծովային հետևակայինները չունեն նույն գոյատևման և տոյունությունը, ինչ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ուժերը, որոնք կարող էին օգտագործվել ծովային հետևակայիններին կղզու վրա առաջին հարձակումից հետո օգնելու համար, հայտնել են ներկա և նախկին պաշտոնյաները։
