ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ ավարտել են Իսլամական Պետության մոտավորապես սիրիական բանտերից 5700 զինյալների Իրաք տեղափոխելու գործողությունը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ գործողությունը տևել է 23 օր. սկսել է հունվարի 21-ից և ավարտվել փետրվարի 12-ին։ Գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը Սիրիայի կալանավայրերից Իրաք են տեղափոխել ավելի քան 5700 չափահաս տղամարդ՝ Իսլամական Պետության զինյալների։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել էր, որ Իրաք տեղափոխելու համար նախատեսված զինյալների ընդհանուր թիվը կարող է հասնել 7000-ի։
