ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կշարունակեն հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը չընդունի Վաշինգտոնի պայմանները։
«Այո՛, կանեմ», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի ոչնչացնել Իրանը, եթե Թեհրանը մերժի Վաշինգտոնի պայմանները։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է կես օրում ոչնչացնել Իսլամական Հանրապետության բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները։
