Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան առևտրային չվերթներով, եթե դա անվտանգ է, ասվում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիայի օդային տարածքը մնում է բաց, սակայն օդային երթևեկության սահմանափակումներ հաճախ են կիրառվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի շարունակական սպառնալիքները կանխելու համար։

Ռիադի, Ջիդդայի և Դամմամի օդանավակայանները մնում են բաց և գործում, սակայն ճանապարհորդներին խորհուրդ է տրվում իրենց չվերթի կարգավիճակը ստուգել անմիջապես իրենց ավիաընկերության հետ՝ հնարավոր ուշացումների և չեղարկումների պատճառով։

Թագավորությունում մնացած ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն Սաուդյան Արաբիայի վաղ նախազգուշացման համակարգի առաջարկություններին։ Ներկայումս վաղ նախազգուշացման համակարգը միշտ չէ, որ հուսալի է ժամանակին ծանուցումներ տրամադրելու հարցում», – նշել է դեսպանատունը։

Share.