ԱՄՆ-ը պատրաստել է Իրանին «կարճ և հզոր» հարվածների շարք հասցնելու ծրագիր՝ բանակցությունները փակուղուց դուրս բերելու փորձով։ Դրա մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Axios-ի տվյալների՝ Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկած կարգավորման եռափուլ ծրագիրը, որը նախատեսում էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների աստիճանական վերսկսում։ Ինչպես պնդում են աղբյուրները, նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Հորմուզի նեղուցի բացման, ծովային շրջափակման վերացման և իրանական միջուկային ծրագրի քննարկման հետաձգման գաղափարին։

Axios-ի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է սահմանափակ, բայց ինտենսիվ հարվածների սցենար, որոնց թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ենթադրվում է, որ նման քայլը կարող է ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա և նրանց ստիպել վերադառնալ բանակցություններին ավելի ճկուն պայմաններով։

Նաև հաղորդվում է, որ Թրամփը ծովային շրջափակումը դիտարկում է որպես Թեհրանի վրա ճնշման հիմնական գործիքներից մեկը՝ միաժամանակ չբացառելով նաև ռազմական գործողությունները՝ որպես իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակ։

Share.