ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը իրանական վեց մոտորանավակ են խորտակել, որոնք փորձում էին խոչընդոտել առևտրային նավագնացությանը, և որսացել են իրանական թևավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր՝ Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված «Ազատություն» նախագծի շրջանակում, գրում է The Mirror-ը:

Քուպերն ասել է, որ ինքն իրանական ուժերին «խստորեն խորհուրդ է տալիս» գործողության ընթացքում հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից և վերահաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը, որը «գերազանցել է սպասելիքները»: Հրամանատարը հավելել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել առևտրային նավերի ուղղությամբ, և ԱՄՆ-ն ապահովել է դրանց պաշտպանությունը:

««Ազատություն» նախագիծը պաշտպանական գործողություն է, և մենք հակահրթիռային պաշտպանության ականակիրներ ենք տեղակայել: Պարսից ծոցի ջրերում գտնվող նավերը պատկանում են 87 երկրների, և կոչ ենք անում նավերին հատել նեղուցը»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք կշարունակեն հակազդել իրանական  հարձակումներին:

Share.