ԱՄՆ եւ Իրանի բանակցություններում, որոնք ընթանում են Պակիստանում, փակուղին պահպանվում է Հորմուզի նեղուցի վերահսկման հարցում։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։

Զրուցակիցներից մեկը պարբերականին հայտնել է, որ Իրանը պնդում է, որ ինքը վերահսկի նեղուցը եւ իրավունք ունենա վճար գանձել նավերի անցման համար։ Ինչպես նշվել է հոդվածում, իրանցի բանակցողները մերժում են «համատեղ վերահսկման» գաղափարը։ Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝Պարսից ծոցը Օմանի ծոցի եւ այնուհետեւ Հնդկական օվկիանոսի հետ կապող Հորմուզի նեղուցի բացումը գայթաքար է բանակցություններոմ։

Շաբաթ օրը երեկոյան Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար ժամանել է իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ Շաբաթ առավոտյան Պակիստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է ամերիկյան բանակցողների խումբը։

Share.