ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերը «որոշիչ պահի» են բախվում, Մյունխենի անվտանգության համաժողովին մեկնելուց առաջ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ սա որոշիչ պահ է… աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքի առաջ»,- ասել է Ռուբիոն։
«Անկեղծ ասած՝ Հին աշխարհն այլևս չկա, այն աշխարհը, որում ես մեծացել եմ, և մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և դա պահանջելու է, որ մենք բոլորս վերանայենք, թե ինչի է նմանվում այն և ինչպիսին է լինելու մեր դերը», – ասել է նա։
