ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի հետ պատերազմի ժամանակ բարեկամական օդային տարածքում KC-135 լիցքավորող ինքնաթիռի կործանման մասին։

Հրամանատարության տվյալներով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Միջադեպը տեղի է ունեցել երկու ինքնաթիռի մասնակցությամբ, որոնցից մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, իսկ մյուսը բարեհաջող վայրէջք է կատարել։

«Սա թշնամու կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն իրավիճակի զարգացմանը զուգընթաց»,- ասվում է հայտարարության մեջ։

Share.