Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված փաստաթղթերի հրապարակումը, հայտարարել է, որ ամերիկյան արդարադատության համակարգը պետք է կատարի իր աշխատանքը:
«Այս գործում անհրաժեշտ է հասնել ճշմարտությանը: Եվ իր աշխատանքը պետք է կատարի ԱՄՆ արդարադատության համակարգը… իշխանության մյուս թևերից անկախ և հանդարտ մթնոլորտում», – հայտարարել է Մակրոնը՝ ֆրանսիական մայրաքաղաքում Wine Paris գինեգործական ցուցահանդեսի բացումից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով:
