ԱՄԷ-ի ՀՕՊ ուժերը արձագանքում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում։

«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայում ակտիվորեն հակազդում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին», – ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայները «ԱՄԷ ՀՕՊ ուժերի կողմից բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսալու գործողությունների արդյունք են»։

Share.