Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն ապրիլի 6-ին որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Նախարարությունը նշել է, որ հարվածների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այդպիսով, երկրում վիրավորների ընդհանուր թիվը հակամարտության մեկնարկից ի վեր հասել է 221-ի։

Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ Իրանի կողմից հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը որսացել է 519 բալիստիկ հրթիռ, 26 թևավոր հրթիռ և 2210 ԱԹՍ։

Share.