ԱՄԷ-ն կրկին բացել է երկրի օդային տարածքը՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման պատճառով ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄԷ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։
Օդային տրանսպորտի աշխատանքը կարգավորվել է։ Մարտի 16-ին վարչությունը հայտարարել էր երկրի օդային տարածքի ամբողջական փակման մասին։ Այս որոշումը որակվել էր որպես «բացառիկ կանխարգելիչ միջոցառում»՝ ուղղված թռիչքների և օդանավերի անձնակազմերի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև «տարածաշրջանային անվտանգության ոլորտում արագ փոփոխվող իրադարձությունների պայմաններում» երկրի տարածքի պաշտպանությանը։
Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքը ընդհատվել էր մարտի 16-ին այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը վնասել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող վառելիքի պահեստարանը: Բռնկվել էր հրդեհ, որն ավելի ուշ հաջողվել էր մեկուսացնել։ Տուժածներ չկան։
