ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե՝ նախկին 3 ժամի փոխարեն։

Երևան–Դուբայ չվերթը, որ պետք է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեր ժամը 3.10–ին, մի քանի անգամ հետաձգվելուց հետո վայրէջք է կատարել լուսադեմին՝ ժամը 5.37–ին։

Ի տարբերություն Մասկատ–Երևան չվերթի, որի տոմսի արժեքը անցնում էր հազար դոլարից, այս դեպքում Դուբայ–Երևան չվերթի համար իրենք վճարել են 210 հազար դրամ մեկ տոմսի համար։

Նշենք, որ այսօր ևս երկու չվերթ էր լինելու Դուբայից Երևան, որոնցից մեկը մի քանի ժամով հետաձգվել է, իսկ մյուսն ընդհանրապես չեղարկվել է։

Share.