1969 թվականին ամերիկյան տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա կասկածելի է թվում՝ հաշվի առնելով, որ վերջին 10 տարիների ընթացքում այլ երկրներ ձախողվել են Երկրի արբանյակի վրա տիեզերանավեր վայրէջք կատարելու փորձերում, ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրրոլ Մասկը:
««Ապոլոն» առաքելությունը մի փոքր կասկածելի է թվում՝ հաշվի առնելով, որ դա իբր հաջողվել է անել 50 տարի առաջ: Դա շատ կասկածելի է թվում», – ասել է Մասկը:
Նրա խոսքով՝ կասկածները պայմանավորված են Լուսնի վրա վայրէջքի հսկայական բարդությամբ, հատկապես հաշվի առնելով անվտանգ վայրէջքի համար անհրաժեշտ վառելիքի ծավալը:
«Վերջին 10 երկրները, որոնք փորձել են ինչ-որ բան իջեցնել Լուսնի վրա, կործանվել են: Լուսնի վրա վայրէջքի վերջին 10 փորձերն ավարտվել են վթարով: Այդ թվում՝ ՆԱՍԱ-ի մոտ՝ կործանմամբ, որովհետև նրանք չեն կարողանում վայրէջք կատարել, նրանց մոտ վայրէջքը չի ստացվում», – հավելել է Մասկը:
Հիշեցնենք, որ երեկ «Արտեմիս-2» առաքելության շրջանակներում «Օրիոն» նավը, որի անձնակազմի կազմում են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ, հաջողությամբ հաջողությամբ մեկնարկել է Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից։ Թռիչքի տևողությունը կազմելու է 10 օր:
