ԱՄՆ ավիակիրները Պարսից ծոցում չեն. դրանք Իրանի ափերից նահանջել են 1000 կմ։ Այս մասին IRIB պետական հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար, գեներալ Ալի Ֆադավին։

«Մենք օգտագործել ենք մեր ուժի միայն փոքր մասը, և ամերիկացիները դա գիտեին, ուստի նահանջեցին հազար կիլոմետր», — ասել է զինվորականը։

Ֆադավին ԱՄՆ-ի ամենախոցելի կետն է անվանել նրանց նավերը։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը կեղծ ազդակներ է հաղորդում, քանի որ ամերիկյան նավերն իրականում գտնվում են շատ ավելի հեռու, քան իրենք պնդում են։ ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ սա վկայում է իրանական ուժերի լիակատար պատրաստվածության մասին։

Share.