Mercedes-Benz-ն ազդարարել է նոր կոմպակտ ամենագնաց ավտոմեքենաների՝ «Little G»-ի թողարկման մասին, որը շուկայում կհայտնվի 2027 թվականին՝ իբրև G- Class-ի ընդլայնված շարքի նոր մուտքի մակարդակի տարբերակ, գրում է Autocar-ը։

Մոդելը կառաջարկվի ավանդական ներքին այրման շարժիչով և լիովին էլեկտրական շարժիչով, ինչն արտացոլում է ընկերության ռազմավարական փոփոխությունը՝ էլեկտրական G- Class-ի թույլ վաճառքից և նախկին EV-only էլեկտրական ավտոմեքենաների քաղաքականությունից հրաժարվելուց հետո, գրում է Autocar-ը։

Նոր Little G-ն մշակվել է որպես Mercedes-ի պատասխան Jaguar Land Rover-ի Defender Sport-ին և կմրցակցի նոր ամենագնաց ավտոմեքենաների, դրանց թվում՝ Toyota Land Cruiser FJ-ի և Ford Bronco-ի եվրոպական տարբերակի հետ։

Հակառակ միայն էլեկտրական տարբերակի նախնական ծրագրերին, Mercedes-ն այժմ հաստատում է, որ մոդելը կներառի եզակի ճարտարապետություն և հատուկ մշակված բաղադրիչների մի շարք, այդ թվում՝ CLA-ից ծանոթ տուրբո լիցքավորված 1,5 լիտրանոց չորս մխոցանի հիբրիդային շարժիչով տարբերակ, ինչպես նաև մաքուր էլեկտրական տարբերակ՝ երկու շարժիչով և 85 կՎտժ մարտկոցով, որը մինչև 724 կմ վազք կապահովի։

Անկախ շարժիչային համակարգից, Little G-ն հասանելի կլինի միայն լիաքարշակով, մինչդեռ հիբրիդային և էլեկտրական տարբերակները կներառեն յուրաքանչյուր անիվի պտտապահի վեկտորավորում՝ ապահովելու համար G-Class-ի լիարժեք չափի մոդելներին համեմատելի արտաճանապարհային հնարավորություններ։

Կոմպակտ G-ն կկառուցվի նոր շրջանակային հարթակի վրա, իսկ հինգ դռնանի ամենագնացըկունենա մոտավորապես 4400 մմ երկարություն, ինչն այն կդարձնի ընտանիքի «ամենափոքր»  մոդելը։

Դիզայնի առումով Little G-ն պահպանում է G-Class-ի բնորոշ խորանարդաձև ոճը՝ երեք լիարժեք չափի կողային պատուհաններ, ֆիքսված պահեստային անվադող, կլոր լուսարձակներ և թևերին տեղադրված շրջադարձի ազդանշաններ։ Ընդ որում, թափքի վահանակների զգալի մասը եզակի կլինի։

Արտադրությունը նախատեսված է 2027 թվականին, առաջինը կլինի էլեկտրական տարբերակը։ Ներքին այրման շարժիչով տարբերակի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հաստատված չէ։

Share.