Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և միջուկային բանակցությունների նախկին խորհրդական Սեյեդ Մոհամմադ Մարանդին Ադրբեջանում Ալիևի կառավարման մասին բավականին ուշագրավ կանխատեսումներ է արել, որի մասին տեսանյութն իր պաշտոնական ալիքում տեղադրել է Իրանի Իսլամական Պետության Հեղափոխության Կորպուսի լրատվական ծառայությունը։

«Եթե Ադրբեջանը շարունակի իր հակաիրանական քաղաքականությունը՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ միասին, այս ռեժիմը երկար չի դիմանա։ Այն կոչնչացվի, և նրա տեղը կզբաղեցնի նոր կառավարություն, որը բարեկամական կլինի Իրանի հետ, և դա կարող է տևել ընդամենը մի քանի օր», ասել է Մարանդին։

Share.