Մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է ԿԲ գործող նախագահի՝ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը ներկայացրել է իշխող խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Գալստյանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել իշխող խմբակցությանը՝ իր թեկնածությունն ընտրելու համար։
Հայաստանի Կենտրոնական բանկը անկախ մարմին է, որի հիմնական նպատակը երկրում գների կայունության ապահովումն է։ Այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը՝ ապահովելով բանկային հատվածի, վճարային համակարգերի կայունությունը և ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանությունը։
