Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են Ադրբեջանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու սարք է ուղարկել։ Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը 4 ԱԹՍ է ուղարկել Նախիջևանի ուղղությամբ, որոնցից մեկը խոցվել է։
