Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում և թելեգրամյան ալիքներում շրջանառվող պնդումները Ադրբեջանից Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին իրականությանը չեն համապատասխանում։ Դրա մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «այդ հաղորդագրությունները լիովին անհիմն են և որևէ հուսալի աղբյուր չի հաստատում դրանք»։
Ընդգծվում է, որ «նման հրապարակումները բնույթով ապատեղեկատվական են և որևէ փաստական հիմք չունեն»։
