Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն հրապարակել է առաջիկա աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների իր ցանկը: 2000 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն առանձնացրել է ֆուտբոլային գլխավոր ստուգատեսի հաղթողի հինգ հիմնական հավակնորդներին:
«Շատերը կարող են պայքարել հաղթանակի համար: Ֆուտբոլիստների բարձր կարգը խիստ կարևոր է, սակայն առանց հաջողության գործոնի ևս հնարավոր չէ հասնել արդյունքի: Գլխավոր ֆավորիտների շարքին ես կդասեի Բրազիլիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականներին: Նրանք եզրափակիչ փուլերում հանդես գալու հսկայական փորձ ունեն: Այս ընտրանիներն այնքան հզոր են, որ կարող էին մրցաշարին հայտավորել միանգամից երկու կազմ», – նշել է Ֆիգուն։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
