Չեխիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները դուրս եկան ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչ։
Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց Ուելսին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։
Որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում բոսնիացիների մրցակիցը կլինի Իտալիան, որը 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Իռլանդիային։
Չեխիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարվել էր 2:2 հաշվով։
Եզրափակիչում չեխերի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, որը 4:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային։
Եզրափակիչները տեղի կունենան մարտի 31-ին։
