Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է երեք գեղասահորդով: Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը եւ Միլան եւ Կորտինա-2026 Օլիմպիական խաղերի մասնակիցներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: 

Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է եւ անցկացրել է առաջին մարզումները Պրահայի սառույցի վրա: 

Մարտի 25-ին տեղի կունենա սպորտային զույգերի որակավորման փուլը: Առաջինը սառույց դուրս կգա Հայաստանի զույգը: Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի մասնակցությամբ կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:45-ին: 

Սպորտային զույգերի ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: 
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը՝ մարտի 28-ին: 

Share.