Իսրայելն սկսել է ավիահարվածներ հասցրել Գազայի հատվածում գտնվող Ռաֆահին։
Կատարյան ԶԼՄ-ները հաղորդում են Ռաֆահում ավիահարվածների հետևանքով 26 մարդու մահվան մասին, այդ թվում՝ 11 երեխայի և ութ կնոջ։
Հաղորդվում է նաև, որ այս հարվածները Ռաֆահում իսրայելական ռազմական գործողության սկիզբն են։ Հայտարարված նպատակը զինյալների չորս գումարտակների ոչնչացումն է, ՀԱՄԱՍ-ի առաջնորդների լիկվիդացիան և իսրայելցի պատանդներին փրկելու փորձը։
Այսօր ավելի վաղ իսրայելական բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ էր արել հարձակմանն ընդառաջ լքել քաղաքի արևելյան թաղամասերը:
0Comments