Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել.

Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:

Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:

Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն՝ չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»: