Ռուսաստանը Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել է․ Նրանք գիտեն, թե դա ինչի կհանգեցնի

Մանրամասներ

1

Ռուսաստանը Շվեդիային եւ Ֆինլանդիային  նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետեւանքների մասին, հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բրյուսելը՝ Միացյալ Նահանգների հովանու ներքո, վաղուց ներքաշել է Շվեդիային եւ Ֆինլանդիային իր կառույցներում, տարբեր հիբրիդային միջոցներ է ձեռնարկվել վարժանքների տեսքով՝ նրանց ներքաշելու համար։ Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմ խողովակներով։ Նրանք գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանց տեղեկացրել էինք, թե  դա ինչի կհանգեցնի»,-Զախարովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։